Հրադադարը Հալեպում երկարացվել է ևս 48 ժամով10 մայիսի 2016 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Հրադադարը Հալեպում երկարացվել է ևս 48 ժամով: Այն ուժի մեջ է մտել մայիսի լույս 10-ի գիշերը, տեղական ժամանակով ժամը 01:00-ին: Այդ մասին հայտարարել է Սիրիայի կառավարական բանակի բարձրագույն հրամանատարությունը: «Լռութայն ռեժիմը» կառավարական բանակի և ապստամբ զինյալների միջև գործում է մայիսի 5-ից. չերկարացվելու դեպքում, այն կավարտվեր մայիսի 9-ին` 24:00-ին: Նույն օրը Բանակցությունների բարձրագույն կոմիտեի անդամ Բասմա Քոդմանին հայտարարել է, որ ռուս-ամերիկյան համաձայնագրի իրականացումը կարող է հիմք հանդիսանալ ժնևյան երկխոսությանը վերադառնալու համար: Ըստ նրա, բանակցություններին մասնակցող կողմերը կարող են հանդիպել Շվեյցարիայում արդեն մայիսի 17-ին, հայտնում է dw.com-ը: Վաշինգտոնը պայմանավորվել էր Մոսկվայի հետ Հալեպի գավառում կրակի դադարեցման վերաբերյալ` այդ ռեժիմն ուժի մեջ էր մտել մայիսի լույս 5-ի գիշերը տեղական ժամանակով 12:00-ից: Սակայն, «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչներն ու նրանց դաշնակիցներն ընդդիմությունից փորձել են գրավել սիրիական Հան Թոուման քաղաքը, որը գտնվում է Հալեպից դեպի հարավ: Ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստակայանը, զինյալները գրոհել են 3 կողմից մեծ ուժերով: Ըստ հեռուստակայանի, սիրիացի զինծառայողներն ու աշխարհազորայինները կարողացել են հետ մղել հարձակումը: Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են համատեղ գնահատել հաղորդագրությունները «խաղաղ բնակչության շրջանում մեծաքանակ զոհերի մասին»: Այդ մասին ասվում է ռուսական և ամերիկյան կողմերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է մայիսի 9-ին: Որպես Սիրիային աջակցության միջազգային խմբի համանախագահներ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն նշել են առաջընթացը Սիրիայի տարածքում մարտական գործողությունների դադարեցման գործում: Ըստ առկա գնահատականների, հաջողվել է «զգալիորեն նվազեցնել բռնության մակարդակը» Հյուսիսային Լաթաքիայի և Արևելյան Գուտայի շրջանում: Փաստաթղթում ասվում է նաև, որ «լռության ռեժիմը» պահպանում են նաև Հալեպում գործող դաշտային հրամանատարները: Փաստաթղթում առանձին նշվում է Դերաա և Դեր Զոր հումանիտար օգնության անխափան առաքման անհրաժեշտությունը: Վերջին շրջանում Հալեպը գնդակոծվում է ականանետերից և հրթիռային կայանքներից: Ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները մեծ գրոհ են սկսել Հալեպի ուղղությամբ: Գրոհից առաջ ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի «Դաբիթ» հիվանդանոցը: Զոհվել են տասնյակ մարդիկ, կան նաև մեծ թվով վիրավորներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |