26 փետրվարի 2007 - 17:33 AMT
Մարտին Եվրահանձնաժողովին կներկայցվեն Հայաստանի գերակայությունները հարեւանության քաղաքականության շրջնականերում
Հայաստանն ավարտում է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում 2007-2008 թթ. Գործողությունների ծրագրի գերակա ուղղությունների որոշումը: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդդան Օսկանյանը: Նրա խոսքերով, փաստաթուղթը Եվրահանձնաժողովի քննարկմանը կներկայացվի մարտին կեսին: Ընդ որում ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ գերակա ուղղությունների սահմանումը եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանի աշխատանքների առաջին փուլն է: Երկրորդ փուլը կլինի ԵՄ երկրների հետ համագործակցության ընդհանուր ոլորտների որոնումը: Վ.Օսկանյանը հավելել է նաեւ, որ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվում են Գործողությունների ծրագրի այն բաղկացուցիչները, որոնք կարող են իրականացվել երկկողմ ձեւաչափով: