Իսրայելի նախագահն ու Երուսաղեմի Հայոց պատրիարքը քննարկել են Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հալածանքները

Իսրայելի նախագահն  ու Երուսաղեմի Հայոց պատրիարքը քննարկել են Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հալածանքները

PanARMENIAN.Net - Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը մայիսի 9-ի առավոտյան այցելել է Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայ առաքելական եկեղեցի և հանդիպել է Իսրայելում քրիստոնեական համայնքի առաջնորդների հետ: Ռիվլինին դիմավորել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը:

Իսրայելի նախագահը շնորհակալություն է հայտնել պատրիարքին և համայնքին հյուրընկալության համար, հայտնում է Israelnationalnews.com-ը:

«Ձեր համայնքի առաջնորդների հետ հանդիպումները միշտ կարևոր են ինձ համար, սակայն, այս օրերին, հնարավոր է, ավելի կարևոր: Ծանր ժամանակներ են մեր քաղաքի համար: Ահաբեկչությունն ու մահը վերադարձել են մեր փողոցներ: Կատաղի գրոհներն ամբողջ քաղաքի տարածքում ահագնացնում են վախը, և դրան զուգահեռ գալիս են անհանդուրժողականությունն ու ատելությունը»,-ասել է Ռիվլինը:

Նա կրկին հայտարարել է, որ Իսրայելը գնահատում է դավանանքի ազատությունը և մտահոգված է քրիստոնյա համայնքի բարգավաճմամբ, որին վտանգ է սպառնում ամբողջ Մերձավոր Արևելքում:

Մերձավոր Արևելքում տարիներ շարունակ ակտիվ գործում են ահաբեկչական խմբավորումները: Իսրայելում, մասնավորապես, պարբերաբար ահաբեկչական գործողություններ են կատարվում: Ամենալայնածավալներից էին ինտիֆադաները: Արաբերենից թարգմանաբար «ինտիֆադա» նշանակում է «զինված հակամարտություն»: Պաղեստինա-իսրայելյան հակամարտության պատմության մեջ երկու ինտիֆադա է եղել: Առաջինի պաշտոնական մեկնարկը համարվում է 1987թ. դեկտեմբերի 9-ը, երբ Գազայի հատվածի փախստականների ճամբարում զանգվածային անկարգություններ սկսվեցին; Առաջին ինտիֆադան հաջողվեց դադարեցնել միայն 1993-ին: Երկրորդ ինտիֆադայի մեկնարկը համարվում է 2000թ. սեպտեմբերի 28-ը, երբ այն ժամանակվա իսրայելյան ընդդիմության առաջնորդ Արիել Շարոնը մի խումբ ակտիվիստների հետ բարձրացավ Տաճարի լեռը և նույն օրը Երուսաղեմի Հին քաղաքում բախումներ սկսվեցին: Ահաբեկչական հարձակումներն Իսրայելի փողոցներում հաճախակի են: Դրանց զոհ են գնում ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ:

Հայերն Իսրայելում վաղուց են բնակվում, Հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը կոչվում է Հայկական, այդտեղ է գտնվում Պատրիարքությունը և Մատենադարանը, որտեղ գտնվում է ավելի քան 4000 ձեռագիր մատյան: Իսրայելում մոտ 5000 հայ է բնակվում, որոնցից 2 հազարը կազմում է հին համայնքը, մյուսները՝ հայրենադարձներ են նախկին ԽՍՀՄ-ից:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---