Գրաֆիտի Հեյդար Ալիևի հուշարձանին` «Ստրուկների տոնը շնորհավոր»

Գրաֆիտի Հեյդար Ալիևի հուշարձանին` «Ստրուկների տոնը շնորհավոր»

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ի ուշ երեկոյան` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրվա` մայիսի 10-ի նախօրեին, Բաքվի Կենտրոնական բանկի դիմաց գտնվող զբոսայգում Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին գրաֆիտի է հայտնվել:

Մայիսի 10-ին Բաքվում Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ ամեն տարի նշվում է ծաղկի տոնը: Այդ նպատակով տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում` էկզոտիկ ծաղիկներ են գնվում Հոլանդիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Չինաստանից և այլ երկրներից: Մինչդեռ ժողովրդի վիճակը գնալով վատթարանում է: Տոնակատարությունը վերջին տարիներին միանշանակ չի ընդունվում Ադրբեջանում:

Հուշարձանի վրա ադրբեջաներեն գրություն է հայտնվել. «Qul bayramınız mübarək!»:: Անհայտ հեղինակն օգտագործել է «Ծաղիկների տոնը շնորհավոր» արտահայտությունը`փոխարինելով առաջին բառի 2 տառը, որի արդյունքում այն միանգամայն այլ իմաստ է ստացել` «Ստրուկների տոնը շնորհավոր»:

Հեգնանքով այդպես են տոնն անվանում այլախոհներն ու ընդդիմությունը, հայտնում է Meydan.tv-ին:

Պարբերականը նշում է, որ գրաֆիտիի հայտնվելը հուշարձանին նախկինում անհնար էր նույնիսկ պատկերացնել:

Ավանդաբար ծաղիկների ցուցադրությունն առաջինն այցելում է Ալիևների զույգը և հետո միայն` քաղաքի բնակիչներն ու հյուրերը: 3 օրից քաղաքացիներին թույլատրվում է տուն տանել տոնակատարության ժամանակ օգտագործված էկզոտիկ ծաղիկները: Եվ սկսվում է հրմշտոց, ամբոխի իրարանցում մնացորդների համար, ինչը ողորմելի տեսարանների առիթ է դառնում: Հենց այդ հրմշտոցի համար էլ ծաղիկների տոնը սկսել են կոչել «Ստրուկների տոն»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---