Նախարար. Պարտադիր կուտակայինի ներդրման հետաձգումը կապված չէ նախընտրական գործընթացի հետ

Նախարար. Պարտադիր կուտակայինի ներդրման հետաձգումը  կապված չէ  նախընտրական գործընթացի հետ

PanARMENIAN.Net - Պարտադիր սոցիալական վճար կատարելու ժամկետը մեկ տարով երկարաձգելը կապ չունի նախընտրական գործընթացների հետ: Այս մասին մայիսի 10-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:

ՀՀ կառավարությունը մայիսի 5-ին հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ որով կենսաթոշակային վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը մեկ տարով կհետաձգվի ՝ մինչև 2018-ի հուլիսի 1-ը:

Պատգամավորը հետաքրքրվում էր, թե արդյոք կառավարության այս նախաձեռնությունը պայմանավորված չէ նախընտրական տարով:

«Դա բացարձակապես կապ չունի», ասել է Ասատրյանը, գրում է Panorama.am-ը:

Ազգային ժողովի արտահերթ նիստը հրավիրվել է կառավարության նախաձեռնությամբ և գործադիրի ներկայացրած օրակարգով:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում հայտարարել է, որ պարտադիր կուտակային բաղադրիչին միանալու հարցում կա խտրական մոտեցում:

«Ինչո՞ւ պետք է մասնավորը ստանա արտոնություն և համակարգին միանա ցանկության դեպքում, իսկ պետական համակարգի աշխատողը, որտեղ վստահաբար բոլորը դժգոհ են համակարգից, աշխատանքը չկորցնելու համար ստիպված միանան այդ համակարգին, և այն շարունակի գործել»:

Զոհրաբյանը նաև հետաքրքրվել է, թե ՀՀ քանի քաղաքացի է կամավոր միացել պարտադիր կուտակային համակարգին:

Ի պատասխան Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ 2016-ի մարտ ամսվա դրությամբ 235 անձ կամավոր, սեփական դիմումի համաձայն է միացել կուտակային կենսաթոշակային համակարգին:

«Կարծում եմ, այս թիվը ցույց է տալիս, որ համակարգի նկատմամբ կա զրո վստահություն», - ասել է Զոհրաբյանը:

2014-ին խորհրդարանն արտահերթում երեք ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցվճար։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---