Այսօր սկսվել է պատգամավորության թեկնածուների փաստաթղթերի ներկայացումը ՀՀ ԿԸՀ

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Հայաստանում մեկնարկեց համամասնական եւ մեծամասնական ընտրական համակարգերով պատգամավորության թեկնածուների անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը ՀՀ ԿԸՀ: Հայաստանի ԿԸՀ-ն թեկնածուների փաստաթղթերը կընդունի մինչեւ մարտի 3-ի 18:00-ն: Ինչպես հաղորդել է Հայաստանի ԿԸՀ մամլո քարտուղար Ծովինար Խաչատրյանը, առաջին օրը հանձնաժողովը փաստաթղթեր չի ստացել կուսակցական ցուցակներով թեկնածուների առաջադրման վերաբերյալ, սակայն ներկայացվել են մեծամասնական ընտրատարածքներում առաջադրված թեկնածուների փաստաթղթերը: Ընդ որում ԿԸՀ ներկայացուցիչը դժվարացել է անվանել անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրած քաղաքացիների թիվը, նշելով, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուները փաստաթղթերը ներկայացնում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Նշենք, որ կուսակցություններն ու դաշինքները, ինչպես նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները պետք է հայտեր ներկայացնեն Հայաստանի ԿԸՀ եւ տարածքային հանձնաժողովներին 2007 թվականի մայիսի 12-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ մինչեւ մարտի 3-ի 18:00-ն: Կուսակցական ցուցակներում թեկնածու կանանց թիվը պետք է կուսակցության թեկնածուների ընդհանուր թվի 15 տոկոսից ցածր չլինի: Մեծամասնական ընտրատեղամասերում թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցություններն ու դաշինքները, ինչպես նաեւ առնվազն 50 հոգուց կազմված նախաձեռնող խմբերը: Կուսակցությունների, դաշինքների, ինչպես նաեւ մեծամասնական համակարգով թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն ԿԸՀ մինչեւ մարտի 28-ը: Կուսակցական ցուցակների եւ պատգամավորության թեկնածուների գրանցումը տեղի կունենա ապրիլի 2-7-ը: Պաշտոնապես նախընտրական արշավը կսկսվի ապրիլի 8-ին եւ կտեւի մինչեւ մայիսի 10-ը: Հայաստանի խորհրդարանի ընտրությունները տեղի կունենա մայիսի 12-ին 08:00-20:00 տեղական ժամանակով:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---