Իրան. Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռը 2009-ին կործանվել է ռուսական ընկերության մեղքով

Իրան. Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռը 2009-ին կործանվել է ռուսական ընկերության մեղքով

PanARMENIAN.Net - Թեհրանի դատախազության ներկայացուցիչ Գազի Շախրիարին մայիսի 10-ին հայտնել է, որ Իրանում Թեհրան-Երևան չվերթը կատարող Տու-154Մ ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննող հանձնաժողովի եզրակացությունը վկայում է, որ ավիաաղետի մեղավորները ռուսական նախագծող ընկերությունն է և չվերթը սպասարկող անձնակազմը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իրանի Caspian Airlines ավիաընկերության ինքնաթիռն աղետի է ենթարկվել 2009թ. հուլիսի 16-ին, Իրանի Կազվին քաղաքից ոչ հեռու, Թեհրանից մոտ 200 կմ հեռավորության վրա: Բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել են: Ինքնաթիռում եղել է 168 մարդ, ներառյալ անձնակազմի անդամներին: Ինքնաթիռը կատարում էր Թեհրան-Երևան չվերթը:

«Իրանի քաղավիացիայի կազմակերպությանը փոխանցված հանձնաժողովի հաղորդագրության մեջ, որը զբաղվել է այդ միջադեպի հետաքննությամբ, ինքնաթիռի կործանման պատճառ է նշվում խափանումը ճնշման կոմպրեսորի փականում: Ի վերջո, մեղավոր են համարվում ռուսական նախագծող ընկերությունը և չվերթի սպասարկման համար պատասխանատու անձնակազմը»,-մեջբերել է IRINN հեռուստաալիքը Շահրիարիին:

Նա նշել է, որ նորաստեղծ հանձնաժողովը կքննի ինքնաթիռի ձեռք բերման և շահագործման հարցում ավիաընկերության նախկին ղեկավարության պաշտոնեական պարտականությունների թերացման գործը:

2009թ. օգոստոսի վերջում ՀՀ ՔԱԳՎ մամուլի քարտուղար Նելլի Չարչինյանը հայտնել էր, որ իրանական հանձնաժողովը, որը քննում է Տու-154Մ ինքնաթիռի կործանման պատճառները, պարզել է, որ ինքնաթիռի շարժիչը հանկարծակի խափանվել է օդում: Նա հայտարարել էր, որ ըստ հանձնաժողովի ներկայացուցչի, «ինքնաթիռը թռիչքից 24 օր առաջ տեխզննման էր ենթարկվել, խափանումներ չէին հայտնաբերվել»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---