ԶԼՄ-ներ. Թուրքիան հանել է բոլոր մեղադրանքները ռուսական Սու-24-ի օդաչուի ենթադրյալ մարդասպանից

ԶԼՄ-ներ. Թուրքիան հանել է բոլոր մեղադրանքները ռուսական Սու-24-ի օդաչուի ենթադրյալ մարդասպանից

PanARMENIAN.Net - Թուրքիայի դատախազությունը հանել է բոլոր մեղադրանքները Ալփարսլան Չելիքից` ենթադրվում է, որ նա է սպանել Սիրիայում խոցված ռուսական Սու-24-ի օդաչուին: Այդ մասին հայտնել է թուրքական Daily Sabah-ը դատախազությունում աղբյուրի վրա հղումով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մայիսի 9-ին այն մասին, որ Չելիքից հանվել են սպանության բոլոր մեղադրանքները հայտնել էր նրա փաստաբան Մուրատ Ուստունդաղը: Նա բացատրել էր թուրքական իշխանությունների որոշումը նրանով, որ իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքները բավարար չեն: Դատապաշտպանը նշել է նաև, որ ապօրինի զենք պահելու և կրելու մասին գործերի հետաքննությունը շարունակվում է:

2015-ի նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Օդաչուներից մեկին հաջողվել էր փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում` նրա ուղղությամբ կրակ են բացել ցամաքից:

Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքին ձերբակալել էին Իզմիրում ապրիլի սկզբին: Ինքը Չելիքը, բացատրելով գերի ընկած ռուս օդաչու Оլեգ Պեշկովի սպանությունը, դեկտեմբերին հայտարարել էր, որ ոչնչացումից րոպեներ առաջ նա ռմբակոծում էր իր «թուրքմեն եղբայրներին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---