Samsung A310՝ 1 դրամով` StartPhone սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում

Samsung A310՝ 1 դրամով`  StartPhone սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում

PanARMENIAN.Net - Բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի StartPhone սակագնային պլանին 24 ամսով կարելի է ստանալ Samsung A310 սմարթֆոնը 1 դրամով:

13 500 դրամ ամսավճարի դիմաց այս սակագնային պլանով բաժանորդը նաև ստանում է ամսական 5000 ներցանցային րոպե, 100 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետ:

«Որակյալ սմարթֆոնը պարտադիր չէ, որ թանկ արժենա: Ահա այս սկզբունքով ենք մենք առաջնորդվում՝ շուկայում ձայնային և տվյալների փոխանցման ամենատարբեր ծառայություններ առաջարկելիս: Samsung A310 սմարթֆոնից զատ, մատչելի ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է զգալի ծավալով խոսելաժամանակ՝ ցանցի ներսում և դեպի այլ ցանցեր զանգեր կատարելու համար, ինչպես նաև՝ տվյալների զգալի ծավալ՝ սմարթֆոնի միջոցով համացանցից օգտվելու համար: Այս սակագնային պլանից օգտվող բաժանորդների թվի աճը խոսում է դրա պահանջարկված լինելու մասին: Ընկերությունը շարունակելու է առաջարկել սմարթֆոնների այլ մոդելներ ևս»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---