Վրաստանի դատախազությունը կքննի ոստիկանության կողմից Ախալցխայում հայերին ծեծելու մասին լուրերը

Վրաստանի դատախազությունը կքննի ոստիկանության կողմից Ախալցխայում հայերին ծեծելու մասին լուրերը

PanARMENIAN.Net - Վրաստանում կքննեն ապրիլի 24-ին Ախալցխայում ոստիկանների կողմից Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման երթի մասնակից հայ երիտասարդներին ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդագրությունները:

Ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն իրենց ավանդության համաձայն բարձրացել են իրենց սրբավայրի մոտ կրակ վառելու և այսպիսով հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով իրենց գյուղացիների կողմից կառուցված և իրենց իսկ գյուղի տարածքում գտնվող սրբավայր հանդիպել են բազմաթիվ մարդկանց, որոնք խնջույք էին կազմակերպել և գտնվում էին ոչ սթափ վիճակում: Նրանք հարևան Վալե քաղաքից էին և, չհասկանալով հայ երիտասարդների ուզածը, կռվի են բռնվել նրանց հետ, սակայն ժամանակ անց հասկացել միմյանց: Իսկ արդեն կես գիշերին ոստիկանությունն իրենց տներից հանել և ոստիկանություն է տարել բազմաթիվ երիտասարդների:

Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանային դատախազությունը քննություն է սկսել «Հարավային դարպասներ» կայքում հրապարակված հոդվածի հիման վրա: Գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 333 հոդվածով` «լիազորությունների գերազանցում», հայտնում է jnews.ge-ն sknews.ge-ի վրա հղումով:

Ավելի վաղ, տուժածներից մեկը, որը չի ցանկացալե հրապարակել իր անունը, Akhaltskha.net-ին ասել է, որ իրեն տնից տարել են ոստիկանություն, ծեծի են ենթարկել, իսկ հետո ստիպպել, որ ասի, թե իրեն չեն ծեծել` նկարահանելով այդ հայտարարությունը հեռախոսով: «Նման մեթոդներով ապրիլի 23-ից 24- վարվել են ևս 4 հոգու հետ, որոնց մեջ եղել է նաև իմ եղբայրը, ով դիմում է գրել իրեն ծեծող ոստիկանների դեմ»,- ասել է նաէ:

Հաջորդ տուժածը պատմել է, որ իրեն ծեծի ենթարկողները մի քանի ոստիկաններ էին ոստիկանական համազգեստով: «Ինձ հարցրին թե ինչու էինք ուզում կրակ վառել և ես բացատրեցի, որ ամեն տարի ապրիլի 23-ին ավանդույթի համաձայն կրակ ենք վառում հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ոստիկաններից մեկն անվայել խոսքեր ասաց Ցեղասպանության հասցեին: Հիմա մենք պահանջում ենք, որ նրանք պատժվեն օրենքի համաձայն»,- ասել է Աբաթխև գյուղի բնակիչը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---