Կոնվերս Բանկն ամփոփել է Visa Shopping Festival-ի արդյունքները. Հաղթողը 1 մլն դրամ է ստացել10 մայիսի 2016 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Կոնվերս Բանկն ամփոփել է Visa Shopping Festival ակցիայի արդյունքները: «Մեզ համար անչափ կարևոր է բանկ-հաճախորդ կապի ամրապնդումը: Կոնվերս Բանկը իր հաճախորդներին մշտապես մատուցում է հաճելի անակնկալներ: Այս անգամ Բանկը կազմակերպել է Visa Shopping Festival ակցիան»,- լրագրողներին ասել է Կոնվերս Բանկի գործառնական գլխավոր վարչության պետ Վելիխան Մուրադյանը: «Ձեր վստահությունը օգնում է մեզ լինել էլ ավելի ուժեղ: Կոնվերս Բանկը եղել, կա և մնալու է իր հավատարիմ հաճախորդի լավագույն գործընկերը», - հավելել է Մուրադյանը: Ակցիայի գլխավոր մրցանակին արժանացած հաղթողը ստացել է. 1.000.000 դրամ՝ Կոնվերս Բանկի Visa Platinum քարտով: Լրացուցիչ 10 մրցանակի արժանացած հաճախորդները ստացել են 100 հազարական դրամ Visa Gold քարտերով: Մնացած 5 հաղթողը ստացան 2 անձի համար նախատեսված ուղեգրեր դեպի Ծաղկաձոր:
Visa Shopping Festival ակցիան մեկնարկեց 2015թ.-ի դեկտեմբերի 1-ին և շարունակվեց մինչև 2016թ.-ի մարտի 1-ը: Կոնվերս Բանկի VISA քարտապանները, ովքեր կատարեցին առնվազն 30 գործարք` 500.000 և ավելի ՀՀ դրամի չափով, ստացան հնարավորություն մասնակցելու Բանկի կողմից անցկացվող խաղարկությանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |