Հոլանդացի թուրքագետը վերադարձրել է Թուրքիայից ստացած պատվո մեդալը10 մայիսի 2016 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների Լայդենի համալսարանի պրոֆեսոր, հայտնի թուրքագետ Էրիկ Յան Ցուխերը քննադատական հոդված է հրապարակել Թուրքիայի մասին: Դրանում Ցուխերը նշել է, որ վերադարձնում է Թուրքիայի նախկին արտգործնախարար Աբդուլլահ Գյուլից ստացած մեդալը: Թուրքիայի մասին գիտական աշխատանքներ կատարելու համար նրան 2005թ. շնորհվել էր «պատվո մեդալ»: Այդ ժամանակվա կատարած ուսումնասիրությունների արդյունքում Ցուխերը եկել էր այն եզրակացության, որ Թուրքիան մոտ է Եվրամիությանը (ԵՄ) անդամագրվելուն: Սակայն վերոնշյալ հոդվածում, որը հրապարակվել է հոլանդական «NRC» կայքում, Ցուխերը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանը` իրենց վարած քաղականության համար, թուրքական ընդդիմադիր Cumhuriyet պարբերականին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Նշելով, որ Թուրքիայի մի շարք ոլորտներում տիրում է ազատության սահմանափակում, շեշտել է, որ այժմյան Թուրքիան արդեն չի կարող Եվրոպայի մաս կազմել: Ըստ նրա՝ Թուրքիայի քաղաքականությունը, դատաիրավական համակարգը, մեդիան, համալսարանները, քաղաքացիները դարձել են Էրդողանի ձեռքի խաղալիքը: Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը Ցուխերն որակել է որպես «բռնապետություն»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |