Դիարբեքիրում ականապատ մեքենա է պայթել. Կա 3 զոհ և 42 վիրավոր

Դիարբեքիրում ականապատ մեքենա է պայթել. Կա 3 զոհ և 42 վիրավոր

PanARMENIAN.Net - Ականապատ մեքենա է պայթել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում: Պայթյունի հետևանքով կա 3 զոհ և 42 վիրավոր: Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ականապատ մեքենայի պայթյունը տեղի է ունեցել մայիսի 10-ին 16.30-ին (Մոսկվայի ժամանակով) Դիարբեքիրի Բաղլար թաղամասում, երբ այդ վայրով անցնում էր Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին բուժզննության տեղափոխող միկրոավտոբուսը: Վիրավորներից 12-ը ոստիկան է, 33-ը` քաղաքացիական անձ, 3 ծանր վիրավոր ավելի ուշ վախճանվել է հիվանդանոցում»,-ասվում է Դիարբեքիրի նահանգապետի աշխատակազմում:

Դիարբեքիրում ամիսներ շարունակ գորշողություններ են իրականացվում ՔԱԿ զինյալների դեմ:

2015-ի հուլիսից ի վեր, երբ վերսկսվեցին զինված բախումները ՔԱԿ հետ, քուրդ ապստամբների հետ բախումներում սպանվել է ավելի քան 370 թուրք զինվորական և ոստիկան: Թուրքիայի նախագահ էրդողանը հայտարարել է այդ ժամանակահատվածում 5 հազար քուրդ զինյալների ոչնչացման մասին: Սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ քուրդ բնակչության դեմ գործողություններում զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---