Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանը՝ ՌԴ ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր

Շախմատիստ  Լիլիթ Մկրտչյանը՝ ՌԴ ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը դարձել է Ռուսաստանի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր:

Առաջնության վերջին տուրում Մկրտչյանի մրցակիցը Դինա Բելենկայան էր: Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 38-րդ քայլին ստիպել է մրցակցին հանձնվել:

Մկրտչյանի թիմը՝ «Յուգրան» ոչ ոքի է խաղացել Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող թիմի հետ: 9 տուրից հետո «Յուգրան» հավաքել է 11 միավոր և զբաղեցրել 3-րդ տեղը:

2015-ին շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությանը տղամարդկանց մրցաշարում Ռուսաստանի «Սիբիրը», որի կազմում խաղում էր Լեւոն Արոնյանը, 14 հնարավորից վաստակելով 13 թիմային միավոր՝ նվաճել է չեմպիոնի կոչումը: Կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանը նույնպես Ռուսաստանը ներկայացնող Յուգրա-ի կազմում արժանացել է բրոնզե մեդալի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---