Քաղաքապետարան. Երթուղիներ սպասարկող մի քանի ընկերություն սնանկացման եզրին է

Քաղաքապետարան. Երթուղիներ սպասարկող մի քանի ընկերություն սնանկացման եզրին է

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքում երթուղիներ սպասարկող մի քանի ընկերություն կա, որոնք կանգնած են ծանր խնդրի առաջ: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

«Օրինակ, թիվ 53 միկրոավտոբուսային երթուղին վատ վիճակում էր: Սպասարկողը Նորից հրաժարվեց, փոխարինեցինք: Ցանկանում ենք, որ խնդիրը կարգավորվի: Ինչքանով կկարգավորվի, հստակ չէ, առաջիկայում կերևա»,-ասել է Նավասարդյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Քաղաքապետարանի վարչության պետի տվյալներով, կան նաև այլ ընկերություններ, որոնք երթուղին սպասարկում են, սակայն սնանկության եզրին են կանգնած:

2013-ին Նավասարդյանը նշել էր, որ ենթադրվող ուղեվարձի թանկացումը նաև միտված է ավելի քաղաքակիրթ ծառայությունների մատուցմանը և հավելել, որ, հատկապես նոր ավտոբուսներ ներկրելու առումով, տնտեսվարող սուբյեկտները ավելի շահագրգիռ կլինեն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---