Պարտադիր կուտակայինին անցումը ևս 1 տարով կհետաձգվի. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ հավանություն է տվել11 մայիսի 2016 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն, որոնք ենթադրում են մեկ տարով երկարաձգել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցումը, հայտնում է «Sputnik Արմենիան»: «Կողմ» է քվեարկել 104 պատգամավոր, ևս 4-ը ձեռնպահ է մնացել։ Փոփոխությունների համաձայն` մասնավոր հատվածի աշխատողների համար պարտադիր վճարումներն ուժի մեջ մտնելու ժամկետը 2017-ի հուլիսի 1-ից կտեղափոխվի 2018-ի հուլիսի 1-ը: Պետական հատվածում աշխատող քաղաքացիների համար այդ վճարումները պարտադիր են 2014-ի հուլիսի 1-ից։ Ավելի վաղ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ներկայացնելով փոփոխությունների նախագիծը, նման հետաձգումն անհրաժեշտ է համարել հարկային էլեկտրոնային-տեղեկատվական համակարգի և Հարկային օրենսգրքի պարտադիր սոցիալական վճարումների ներդաշնակեցման համար։ Պարտադիր կուտակային թոշակային համակարգը պետք է ուժի մեջ մտներ 2014 թվականի հունվարի 1-ից բոլոր քաղաքացիների համար, ովքեր ծնվել է 1974 թվականի հունվարի 1-ից հետո։ Համակարգի մասնակիցները պարտադիր կերպով պետք է հատուկ ստեղծված հիմնադրամ փոխանցեին աշխատավարձի 5 տոկոսը, նույնքան էլ պետք է ավելացներ պետությունը։ Սակայն թոշակային բարեփոխումները դժգոհություն առաջացրին և զանգվածային ցույցերի պատճառ դարձան։ Ի վերջո, Սահմանադրական դատարանը որոշեց անվավեր ճանաչել օրենքի մի շարք դրույթները, իսկ խորհրդարանը փոփոխություններ կատարեց օրինագծում, որոնց համաձայն` 2014 թվականի հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր դարձավ միայն պետական կազմակերպությունների աշխատակիցների համար։ Այն տարածվում է նաև մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա, ովքեր չեն հասցրել պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու դիմում ներկայացնել։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |