8  11.05.16 - «Ես Կարոն եմ». Երթ Երևանում՝ ի պաշտպանություն Թուրքիայի հայազգի պատգամավորի Կարո Փալյանի

«Ես Կարոն եմ». Երթ Երևանում՝ ի պաշտպանություն Թուրքիայի հայազգի պատգամավորի

«Ես Կարոն եմ». Երթ Երևանում՝ ի պաշտպանություն Թուրքիայի հայազգի պատգամավորի

PanARMENIAN.Net - Երևանի Հանրապետության Հրապարակից մեկնարկած երթը՝ ի պաշտպանություն Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի, ավարտվել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ։

Մասնակիցները, որոնց ձեռքին՝ «Ես Կարոն եմ», «Ստոպ ռասիզմին» եռալեզու ցուցանակներն էին, նամակ են հանձնել ՄԱԿ-ի գրասենյակ, գրում է Tert.am-ը։

Դրանում նախաձեռնության անդամները պահանջում են, որ ՄԱԿ-ը հետամուտ լինի ու ստիպի Թուրքիայի իշխանությաններին՝ ապահովել հայազգի պատգամավորի անվտանգությունը. «Նրան ուզում են արժանացնեն Հրանտ Դինքի ճակատագրին, մենք պետք է դա թույլ չտանք: Պետք է պահանջենք, որ ՄԱԿ-ը կատարի իր առաքելությունը», մեջբերում է Panorama.am-ը:

«Սա նաև թասիբի հարց է: Կարոն այնտեղ մեր շահերն է պաշտպանում, մենք էլ այստեղ նրա թիկունքին լինենք»,-լրագրողներին ասել է նախաձեռնության կազմակերպիչ Մարկ Հովհաննիսյանը:

Երթին միացած Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ լրագրողներին ասել է. «Ես անհանգստացած եմ, ինչպես բոլորը և շատ կարևորում եմ այս նախաձեռնությունը: ՄԱԿ-ից որևէ ակնկալիք չունեմ: Իմ ակնկալիքն այս բողոքի ձայնն է, որի միջոցով կտարածվի մեր մտահոգությունը և Կարոն կիմանա, որ իրեն պաշտպանում են Հայաստանում»:

Մայիսի 2-ին Թուրքիայի խորհրդարանում կրկին վեճ է բռնկվել իշխող Արդարության և զարգացման կուսակցության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների միջև: Քաղաքական գործիչների դատական անձեռնմխելիության հարցի շուրջ ժողովի ժամանակ թուրք պատգամավորները հարձակվել են ԺԴԿ հայ պատգամավոր Կարո Փայլանի վրա, որին օգնության են հասել այլ պատգամավորներ։

Փայլանն ասել է, որ իր՝ հարձակման ենթարկվելու պատճառներից մեկը հայ լինելն է. «Այնտեղ հնչած ատելությամբ լի արտահայտությունները վերաբերվում էին իմ ազգային պատկանելությանը։ Նրանք չկարողացան մարսել, որ ոմն հայ շիտակ կանգնում և բացահայտում է իրենց ստերը: Նրանք ուզում են իրենց դիմաց տեսնել ենթարկվող հայի»։

Մայիսի 4-ին Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել ԱՄՆ իշխանություններին դատապարտել թուրքական հարձակումները քրդամետ կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---