Երեւանը եւ Լոս Անջելեսը դարձան քույր քաղաքներ

PanARMENIAN.Net - Երեւանը եւ Լոս Անջելեսը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով, փետրվարի 20-24-ը Լոս Անջելես այցելեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի փետրվարի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված էր Երեւանը եւ Լոս Անջելեսը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսան: Նա ուրախությամբ նշեց, որ այդ համաձայնագիրը նոր խթան կհաղորդի հայաշատ Լոս Անջելեսի եւ մայրաքաղաք Երեւանի միջեւ փոխգործակցության խորացմանը եւ փորձի փոխանակմանը: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն իր խոսքում նշեց, որ այս համաձայնագիրը ենթադրում է երկու քաղաքների ավելի սերտ համագործակցություն նորագույն տեխնոլոգիաների եւ հասարակական կառավարման ոլորտներում, առեւտրային հարաբերությունների աճ, ավելի սերտ տնտեսական, մշակութային, գիտական, կրթական կապեր:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---