Իրավիճակի սրացումը ԼՂ-ում` սոցցանցերում ապրիլի ամենաքննարկվող իրադարձություն

Իրավիճակի սրացումը ԼՂ-ում` սոցցանցերում ապրիլի ամենաքննարկվող իրադարձություն

PanARMENIAN.Net - «Մեդիալոգիա» ընկերությունը սոցիալական ցանցերում նորությունների լայքերի և «ռեպոստների» դիտարկման հիման վրա առանձնացրել է ապրիլի կարևորագույն իրադարձությունները, հայտնում է Lenta.ru-ն:

Ըստ ընկերության, ամենաքննարկվող իրադարձությունը սոցցանցերում հակամարտության սրացումն էր Լեռնային Ղարաբաղում: Սոցցանցերի օգտատերերն իրենք աքաունթներում գրեթե 477.000 հղում են տեղադրել այդ թեմայով: Երկրորդ տեղում «Պանամական դոսիեի» հրապարակումներն են` մոտ 283.000 լինք: 3-ը`ՌԴ նախագահ Պուտինի կողմից Ազգային գվարդիայի ստեղծումն է` ավելի քան 166.000 հղում:

Հնգյակը եզրափակում են «Արևելյան» տիեզերակայանից «Սոյուզ 2.1» հրթիռակրի մեկնարկն ու հանրաքվեն Նիդերլանդներում` ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման մասին:

Վարկանիշը հաշվարկվել է ԶԼՄ-ների հաղորդագրությունների վրա հղումների քանակով Twitter-ում, Facebook-ում և «ՎԿոնտակտե» ցանցում, ինչպես նաև լայքերի և «հավանության» նշումների հիման վրա: Հաշվարկները կատարվել են ըստ հարթակների տրամադրած տվյալների:

«Մեդիալոգիան» մասնագիտանում է օպերատիվ մեդիավերլուծության վրա: Ընկերությունը դիտարկում և վերլուծության է ենթարկում ԶԼՄ-ները, գնահատում է փիարի արդյունավետությունն ու մարքեթինգային հաղորդակցությունները:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---