28 փետրվարի 2007 - 13:13 AMT
ԵԱՀԿ-ն 300 մարդ կգործուղի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկման ԵԱՀԿ առաքելությունը կկազմի 300 մարդ, հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար , դեսպան Վլադիմիր Պրյախինը: Նրա խոսքերով, մարտի 15-23 Երեւան կժամանի ԵԱՀԿ երկարաժամկետ առաքելությունը, կազմաված 24 հոգուց, որոնք կհետեւեն նախընտրական արշավին: Ընտրութւուններից մի քանի օր առաջ կժամանի կարճաժամկետ դիտորդների խումբը: Ինչպես նշել է Վլադիմրր Պրյախինը, ԵԱՀԿ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի 30 հոգի գործուղել` 300-հոգանոց քվոտայի 10 տոկոսը: Որոշ երկրներ, նրա խոսքերով, չեն օգտվում այդ իրավունքից համապատասխան միջոցների եւ մասնագետների բացակայության պատճառով: Առաջացած պակասը լրացվում է այլ երկրների ներկայացուցիչների հաշվին: Դիվանագետը հույս է հայտնել, որ կպահպանվի դիտորդների հավասարակշռված աշխարհագրական կազմը, որպեսզի առանձին երկրների ներկայացուցիչները չափից շատ չլինեն: Վլադիմիր Պրյախինը հաղորդել է նաեւ, որ ԵԱՀԿ ԽՎ առաքելության ղեկավար է նշանակվել Տոնե Տինգսգարդը Շվեդիայից, սակայն Մարդու իրավունքների եւ դեմոկրատական ինստիտուտների բյուրոն դեռեւս չի նշանակել իր առաքելության ղեկավարին: