Օհանյան. Հայաստանը հարգում է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու Վրաստանի որոշումը

Օհանյան. Հայաստանը հարգում է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու Վրաստանի որոշումը

PanARMENIAN.Net - Հայաստանը հարգում է եվրաատլանտյան հանրությանն ինտեգրվելու Վրաստանի որոշումը: Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է բրիտանական հեղինակավոր Jane’s (Jane’s Defense Weekly) պարբերականի հետ հարցազրույցում` անդրադառնալով Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին, հայտնում է razm.info-ն:

Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ ընթանում է Noble Partner-2016 զորավարժությունը: Զորավարժությանը մասնակցուըմ է 1300 զինծառայող, այդ թվում ԱՄՆ եվրոպական հրամանատարության 650 զինծառայող, 500 վրացի և 150 բրիտանացի զինծառայող: Առաջին անգամ Վրաստանում զորավարժությանը մասնակցում են «Աբրամ» տանկերը: Զորավարժությանը մասնակցում են նաև ամերիկյան մարտական C-300 ինքնաթիռներ ու այլ տեխնիկա:

Օհանյանը մասնավորապես նշել է.«Հայաստանը հարգում է վրաց ընկերների՝ եվրաատլանտյան հանրությանն ինտեգրվելու որոշումն անկախ նրանից, թե ինչպիսի ազդեցություն կունենա այդ որոշումը տարածաշրջանային անվտանգության վրա… դա յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է»։

2016 թվականի հուլիսի 8-9-ը Վարշավայում կանցկացվի ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը, որտեղ քննարկվելու է նախորդ՝ 2014թ. Ուելսի գագաթաժողովի ժամանակ Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի կետերի կատարման ընթացքը, ձեռքբերումները, թերացումները։

Թեև Վրաստանում սպասելիքները բավական շատ են առաջիկա գագաթաժողովից, այնուամենայնիվ, վերջին մի քանի ամսվա, ինչպես նաև ավելի վաղ ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններն այդքան էլ հուսադրող չեն, թե Վրաստանը Վարշավայում հնարավոր է ստանա ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան (MAP- Membership Action Plan ), առավել ևս՝ անդամակցություն, հայտնում է razm.info-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ ընթացող Noble Partner-2016 զորավարժությունից հետո այդ երկրում կհայտնվի ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի առաջին պաշտոնական ստորաբաժանումը: Այդ մասին հայտնել է Վրաստանի ՊՆ ղեկավար Թինա Խիդաշելին: Ըստ նախարարի, Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես Լիտվան ու Լատվիան, Ալբանիան ու Չերնոգորիան: Վազիանիում ընթացող զորավարժության կարևոր պատճառներից մեկը ՊՆ ղեկավարը համարել է դաշիքնի սեփական ստորաբաժանման ձևավորումը երկրում:

Մինչդեռ Մոսկվան սադրիչ է համարում վրաց-ամերիկյան Noble Partner 2016 զորավարժությունը, որի համար այժմ Վրաստան է տեղափոխվում ամերիկյան ռազմատեխնիկա: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ-ն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---