ԼՂՀ օմբուդսմենի նամակը՝ «Եվրատեսիլ-2016»-ին. Սպառնալով՝ լռեցնում եք մասնակցի խոսքի ազատ դրսևորումը12 մայիսի 2016 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը բաց նամակով դիմել է «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչներին: Եվրապական հեռարձակողների միությունը (EBU) պաշտոնապես նախազգուշացրել է «Եվրատեսիլին» Հայաստանի պատվիրակությանը հետագայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը ցուցադրելուց: Կազմակերպությունը քննել է մայիսի 10-ին «Եվրատեսիլի» ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի հետ կապված միջադեպը, երբ Իվետա Մուկուչյանը ցուցադրեց դրոշը «կանաչ սենյակում»: Որոշվել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ: Պատժամիջոցները կորոշվեն հունիսին: Բացի դրանից, EBU-ն «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն է որդեգրել Հայաստանի նկատմամբ, դրոշը կրկին ցուցադրելու կամ այլ մրցույթի այլ կանոնների որևէ խախտման դեպքում Հայաստանը կորակազրկվի ընթացիկ, իսկ միգուցե և ապագա մրցույթներից: «Ես եվրոպացի եմ, ում երկրին մերժել են մուտքը եվրոպական համայնք և ում դրոշը հայտնվել է զայրույթի, վախի, շփոթվածության, ամոթի և ամենակարևորն անտարբերության մթնոլորտում»,- գրել է Մելիքյանը, տեղեկացնում էԼՂՀ օմբուդսմենի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը։ ԼՂՀ օմբուդսմենը նախևառաջ Ղարաբաղի ժողովրդի անունից իր խիստ անհամաձայնությունն է հայտնել «Եվրատեսիլի» կազմակերպիչների հայտարարության լեզվի հետ, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նկարագրվում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ, գրում է Tert.am-ը: «Այսպիսով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ձեր նկարագրությունը ճշգրիտ չէ և վիրավորում է իմ ժողովրդին»,- գրել է օմբուդսմենը: «Երկրորդ՝ ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել 2016-ի ապրիլի 2-ից 5-ի իրադարձությունների վրա, ինչն էլ դարձել է մրցույթի մասնակցի շարժառիթը՝ ցուցադրել ԼՂՀ-ի ազգային դրոշը»,- նշել է Մելիքյանը՝ ուշադրություն հրավիրելով այդ օրերին Ադրբեջանի զորքերի կողմից իրականացված վայրագությունների և խախտումների մասին զեկույցին: «Մրցույթի մասնակիցը` որպես պատասխանատու եվրոպացի, ով հոգ է տանում եվրոպական արժեքների մասին և ցանկանում է ժողովրդավարություն ու խաղաղություն, այս բարբարոսական կոտորածների դեմ բացառապես խաղաղության և միասնության կոչ է արել` ցուցադրելով ԼՂՀ դրոշը` հանուն այն մարդկանց, ովքեր զոհվել են 40 օր առաջ այն հողի վրա, որը մեր տունն է: Այդուհանդերձ, դուք սպառնացել եք պատժամիջոց կիրառել մասնակցի նկատմամբ` լռեցնելով նրա խոսքի ազատության ադեկվատ դրսևորումը»,- ասված է նամակում: «Եվրոպան միասնական է մարդու հիմնարար իրավունքների արժեքների շուրջ, և այս արժեքների հիմքում խոսքի ազատությունն է: Քանի որ խոսքի սուբյեկտը հատուկ կարևորություն ունի, ուստի և խոսքի ազատությունը որևէ սահմանափակում չպետք է ունենա: «Իսլամական պետության» ոճով իրականացվող գլխատումները և մյուս սարսափելի պատերազմական հանցագործություններն Ադրբեջանի զինված ուժերն իրականացրել են ընդամենը 40 օր առաջ, և Ադրբեջանը սպառնում է կրկնել դրանք»,- գրել է օմբուդսմենը: Նա կոչ է արել եվրոպացիներին հիշել Եվրոպայի հիմնարար արժեքները և բռնել խաղաղության և միասնության կողմը և մնալ «Երգի մրցույթի ձևաչափի մեջ ու չմտնել միջազգային քաղաքականության դաշտ»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |