ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգում ապրիլի 24-ը ճանաչվել է Հայոց ցեղասպանության ոգեկոչման օր

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգում ապրիլի 24-ը ճանաչվել է Հայոց ցեղասպանության ոգեկոչման օր

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը և Օրենսդիրների սենատը միաձայն բանաձևեր են ընդունել` ապրիլի 24-ը ճանաչելով Հայոց ցեղասպանության ոգեկոչման օր, հայտնում է Tert.am-ը The Armenian Weekly-ի վրա հղումով:

Այս կառույցները տասնամյակներ շարունակ պայքարել են ճշմարտության ու արդարության համար և վերահաստատել, որ քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Ռոդ Այլենդի նահանգը ճանաչում է և կոչ է անելու նախագահին ճանաչել, որ Թուրքիան հանցագործություն է կատարել:

Ապրիլի 14-ին նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամներ Քեթրին Ղազարյանը և Աարոն Ռեգունբերգը բանաձևը ներկայացրել էին քննարկման, որն անցավ միաձայն:

Մայիսի 4-ին հայտնի է դարձավ, որ Արևմտյան Վիրջինիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` դառնալով Ցեղասպանությունը ճանաչած Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը:Նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը 2016-ի ապրիլ ամիսը հայտարարել էր Ցեղասպանության հիշատակի և կանխարգելման ամիս:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---