Իվետա Մուկուչյանը Eurovision’s Next Top Model մրցույթի առաջատարն է. 2-րդն ադրբեջանուհին է

Իվետա Մուկուչյանը Eurovision’s Next Top Model մրցույթի առաջատարն է. 2-րդն ադրբեջանուհին է

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն ամենամյա Eurovision’s Next Top Model մրցույթի առաջատարն է:

Ըստ Wiwibloggs կայքում առցանց քվեարկության արդյունքների, որին մասնակցել է 51.719 մարդ, Մուկուչյանը հավաքել է 16.266 ձայն` 31,45%:

Երկրորդ տեղում է Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրան 11746 ձայնով` 22,71%: Երրորդը բուլղարացի մասնակից Պոլի Գենովան է 3596 ձայնով` 6.95%:

Eurovision’s Next Top Model առցանց մրցույթն ամենամյա է և անցկացվում է Wiwibloggs կայքում: Օգտատերերը կարող են քվեարկել նախընտրած մասնակցի համար, որն, ըստ քվեարկության արդյունքների, դառնում է «Եվրատեսիլի» հաջորդ թոփ մոդելը: 2015-ին ևս այդ տիտղոսին Հայաստանի ներկայացուցիչն է արժանացել` Genealogy խմբի անդամ Թամար Կապրելյանը:

Եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն իր LoveWave երգով հանդես է գալու 26 համարի ներքո` եզրափակելով ելույթների շարքը: Մրցույթի կարգախոսն է Come together (Միավորվենք): «Եվրատեսիլ» երգի մրցույթում որոշակի կանոններ են փոխվել։ «Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիան) և մրցույթն ընդունող Շվեդիայի ներկայացուցիչներն իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, բայց ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակիչ փուլում։ Ավելին, նրանք կունենան կիսաեզրափակիչ փուլի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։

Ընթերցեք նաև. «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակչում Իվետա Մուկուչյանը եզրափակելու է ելույթները՝ երգելով 26-րդը

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---