Հիտլերին և Էրդողանին նմանեցնող պատկերներ՝ Բեռլինում Թուրքիայի դեսպանատան պատին

Հիտլերին և Էրդողանին նմանեցնող պատկերներ՝ Բեռլինում Թուրքիայի դեսպանատան պատին

PanARMENIAN.Net - Բեռլինում Թուրքիայի դեսպանատան պատին են պրոյեկտվել Ադոլֆ Հիտլերի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` միմյանց նմանեցված պատկերները:

Թե ովքեր են հեղինակները, չի հաղորդվում, հայտնում է Երկիր Մեդիան:

Խոսքի ազատության խիստ սահմանափակումներով աչքի ընկնող Թուրքիայի ղեկավարը ցանկանում է պատժել գերմանացի երգիծաբաններին, որոնք նրան ծաղրող բանաստեղծություններ ու տեսանյութեր են հրապարակել:

Մարտի 31-ին Neo Magazin Royale հաղորդման շրջանակում Յան Բեմերմանն Էրդողանին նվիրված բանաստեղծություն էր ընթերցել, ինչից հետո Անկարան Բեռլինից պահանջել էր քրեական գործ հարուցել հեռուստահաղորդավարի դեմ: Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ թեև իր ղեկավարած կառավարությունը երկմտանքի մեջ է հարցի շուրջ, իրենք այնուամենայնիվ գործը կհանձնեն դատարանների քննությանը:

Ավելի ուշ, Թուրքիայի նախագահը դատի է տվել Գերմանիայի խոշորագույն մեդիակոնցեռններից մեկի՝ Axel Springer AG-ի ղեկավար Մատիաս Դյոպֆներին, որն աջակցության խոսքեր էր ասել ZDF հեռուստաընկերության եթերում Էրդողանին ծաղրող բանաստեղծություն կարդացած գերմանացի երգիծաբան Յան Բյոմերմանին։ Նա գերմանական թերթերից մեկում բաց նամակ էր հրապարակել` ի պաշտպանություն երգիծաբանի: Դյոպֆները նշել է նաև, որ միանում է բանաստեղծության մեջ Էրդողանի հասցեին հնչած ձևակերպումներին: Քյոլնի դատարանը ներկայացրած հայցը մերժել է: Թուրքիայի նախագահը պատրաստվում է դիմել շրջանի բարձրագույն դատարան:

Դյոպֆներն էլ, անդրադառնալով իր դեմ իրավական գործընթաց սկսելու փորձերին, ասել է, որ չի պատրաստվում հրաժարվել նամակում գրած որևէ բառից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---