Վաշինգթոնը կտրականապես հերքում է Իրանի դեմ օդուժի կիրառման պատրաստման մասին տեղեկություները

PanARMENIAN.Net - ԱՄՆ բանակի շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեի ղեկավար Պիտեր Պեյսը հարքել է տեղկություններն այն մասին, որ Վաշինգթոնն զբաղվում է Իրանի դեմ օդուժի կիրառման պատրաստմամբ, հայտնում է AFP-ն:



«Դա այդպես չէ... կտրականապես»,- պատասխանել է բարձրաստիճան զինվորականը, ելույթ ունենալով Կոնգրեսի անդամների առջեւ: Կոնգրեսականները հրավիրել են Պեյսին իրենց նիստին այն բանից հետո, երբ փետրվարի 25-ին մամուլում հայտնվել են տեղեկություններ` Պենտագոնի փորձագետների կողմից Իրանի ռմբակոծման ծրագրի` արդեն մի քանի ամիս շարունակվող մշակման վերաբերյալ:



The New Yorker ամսագրում տեղ գտած հոդվածի հեղինակը պնդում է նաեւ, որ ծրագրում էր Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացում եւ Մահմուդ Ահմադինեջադի ռեժիմի տապալում, սակայն հետագայում շեշտը դրվեց այն օբյեկտների վերացման վրա, որոնք կարող են օգտագործվել Իրաքի ահաբեկիչներին օգնելու համար:



Իրանի միջուկային խնդրի լուծման հնարավոր ուժային տարբերակի ակտիվ քննակրումը սկսվել է ԶԼՄ-ներում ԱՄՆ փոխնախագահի շաբաթօրյա հայտարարությունից հետո այն մասին, որ Իրանի հարցով «դեռեւս քննարկվում են բոլոր տարբերակները», գրում է Lenta.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---