ՀՀ ընտրություններ. ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմը կճշտվի մարտի երկրորդ կեսին

PanARMENIAN.Net - Մարտի կեսերին Ստրասբուրգում կայանալու է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստը, որի ժամանակ ճշտվելու է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության կազմը: Այդ ժամանակ նաեւ կորոշվի ԵԽԽՎ առաքելության ժամանման ստույգ օրը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են Եվրոպայի Խորհրդի երեւանյան գրասենյակում: Ենթադրվում է, որ դիտորդները Հայաստան կժամանեն ապրիլի կեսերին եւ ընտրությունների օրը:



Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցնելու են մայիսի 12-ին:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---