ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարն առաջին անգամ կին կլինի՝ Ֆաթմա Սամուրան Սենեգալից14 մայիսի 2016 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն պատմության մեջ առաջին անգամ իր գլխավոր քարտուղարի պաշտոնում կին է նշանակել: Նորանշանակ պաշտոնյան 54-ամյա Ֆաթմա Սամուրան է Սենեգալից, հայտնում է BBC-ին: Մինչ նոր նշանակումը Սամուրան ՄԱԿ հումանիտար համակարգողն էր Նիգերիայում: ՖԻՖԱ-ում նա կփոխարինի Ժերոմ Վալկեին, որին 12 տարով հեռացրել են ֆուտբոլային գործունեությունից: «Ֆաթման ամենահարմար թեկնածուն էր այդ դերի համար: Նա թարմություն կբերի որպես ապագայի մարդ, ոչ թե անցյալի: Ընդ որում նա կողմնակի անձ է, ինչը ևս կնպաստի նրան, որ ճիշտ ուղղությամբ շարժվենք: Մենք հավատում ենք սեռերի հավասարությանը»,-ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն: Նա նաև նշել է, որ Սամուրան ապացուցել է թիմ ստեղծելու և այն ղեկավարելու, կազմակերպության աշխատանքը բարելավելու ունակությունը: «Եվ, ինչը կարևոր է ՖԻՖԱ-ի համար, նա նաև հասկանում է, որ թափանցիկությունն ու հաշվետվությունը ցանկացած հաջողակ և պատասխանատու կազմակերպության հիմքն են կազմում»,-ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն: 2016-ի հունվարին Ժերոմ Վալկեին հեռացրեցին ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից: Նրան կասկածում են Բրազիլիայում ԱԱ-2014-ի տոմսերի ապօրինի վաճառքին մեղսակից լինելու մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների |