28 փետրվարի 2007 - 17:09 AMT
Հայաստանը պետք է գնա կայուն առաջընթացի ուղիով առավել զարգացման համար
Հայաստանի վատագույն տարիները ետեւում են, Երեւանում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, UNDP-ի ղեկավարի տեղակալ, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների հարցով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորի Ուդովիցկին: «Հայաստանի վատագույն տարիներն անցյալում են, առաջին հերթին` շնորհիվ խելացի տնտեսական քաղաքականության, ինչպես նաեւ, չնայած ոչ կայուն, սակայն խաղաղության»,- ասել է նա: Այնուամենայնիվ, Ուդովիցկիի խոսքերով, Հայաստանը դեռ շատ բան պետք է անի, քանի որ տնտեսական վերակառուցումից հետո երկիրը պետք է գնա կայուն առաջընթացի ուղիով առավել զարգացման համար:

«UNDP-ն օգնում է Հայաստանի կառավարությանը առաջին հերթին Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի հաջորդ փուլին անցնելու հարցում, փորձելով նրա ջանքերը ավելի հասցեգրված դարձնել, առաջին հերթին ուղելով շրջանների աղքատության դեմ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը: Նրա խոսքերով, դա թույլ կտա առաձին շրջաններում բնակվող Հայաստանի բնակիչներին, իրենց վրա պատասխանատվություն վերցնել սեփական տնտեսական բարորության, երկրի առաջիկա խորհրդարանական ընտրությունների եւ ժողովրդավարական ապագայի համար, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: