Քաղաքապետ. Մայիսի 13-ի կրակոցներից Մարտակերտի բնակավայրերը չեն տուժել14 մայիսի 2016 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 13-ի կրակոցներից Մարտակերտի բնակավայրերը չեն տուժել, լարվածությունը հիմնականում դիրքային է եղել: Այս մասին հայտնել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը: Մայիսի 13-ին` ժամը 17:00-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական հենակետերը: Հատկապես ինտենսիվ կրակոցներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններում, որոնց ընթացքում հակառակորդը 82 միլիմետրանոց ականանետերից արձակել է 116 արկ: Գյուրջյանը նշել է, որ Մարտակերտում հանգիստ է, մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով, գրում է Panorama.am-ը: Մարտակերտի բնակիչներից մեկն էլ նշել է, որ իրենց համար կրակոցները սովորական երևույթ են դարձել: Քաղաքապետի խոսքերով՝ թեև այս գիշեր ավերածություններ չեն եղել, սակայն ապրիլյան պատերազմի ընթացքում Մարտակերտը լուրջ վնասներ է կրել, բազմաթիվ տներ և ենթակառուցվածքներ են վնասվել: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |