Ստոկհոլմի երկնքում «Ղարաբաղը սիրում է Իվետային» պաստառով օդանավ է պտտվել (վիդեո) 14 մայիսի 2016 - 23:09 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի երկնքում «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչից չիք առաջ Karabakh loves Iveta («Ղարաբաղը սիրում է Իվետային») գրությամբ պաստառով օդանավ է անցել: Life-ը հայտնում է, որ օդանավը պտտվել է «Գլոբեն-արենայի»՝ «Եվրատեսիլի» եզրափակիչի բեմի մերձակայքում: Մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը պարզել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշն առաջին կիսաեզրափակիչի ժամանակ, ինչը Եվրոպական հեռարձակողների միությունը խախտում էր ճանաչել: Որոշվել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ: Պատժամիջոցները կորոշվեն հունիսին: Բացի դրանից, EBU-ն «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն է որդեգրել Հայաստանի նկատմամբ, դրոշը կրկին ցուցադրելու կամ այլ մրցույթի այլ կանոնների որևէ խախտման դեպքում Հայաստանը կորակազրկվի ընթացիկ, իսկ միգուցե և ապագա մրցույթներից: Առաջին կիսաեզրափակչին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ շվեդ լրագրողներից մեկը խնդրել է Մուկուչյանին մեկնաբանել իր քայլը, ինչին ի պատասխան նա ասել է. «Մի մոռացեք՝ ես ներկայացնում եմ իմ երկիրը, և սիրտս, մտքերս ու հույզերս հայրենիքիս հետ են: Այն ամենը, ինչի մասին ուզում եմ բղավել, կոչ անում՝ սահմանին խաղաղությունն է: Հայաստանը խաղաղություն է ուզում: Հենց այդ պատճառով էլ գրել եմ իմ երգը՝ «Սիրո ալիք»: Դրոշն էլ բարձրացրել եմ, որ մարդիկ կենտրոնանան այդ մտքի վրա՝ խաղաղություն ամբողջ աշխարհում»: Տեսանյութը՝ Life Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |