Ուկրաինայից Ջամալան՝ «Եվրատեսիլ-2016»-ի հաղթող. Իվետա Մուկուչյանը 7-րդն է (վիդեո) 15 մայիսի 2016 - 02:41 AMT PanARMENIAN.Net - Ստոկհոլմում մայիսի 14-ին կայացած «Եվրատեսիլ-2016» եզրափակչում երգի մրցույթի հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան: Երկիրը ներկայացել էր «1944» երգով: Երկրորդ տեղում է Ավստրալիայի ներկայացուցիչ Դամի Իմն իր Sound Of Silence երգով, երրորդ՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևն իր You Are The Only One-ով: Այսպիսով, 2017-ին մրցույթը կանցկացվի Ուկրաինայում: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն իր LoveWave երգով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Այս տարի քվեարկության արդյունքները հայտարարեցին երկու փուլով. նախ, հայտարարվեցին ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները, որոնց համաձայն Հայաստանը հավաքեց 115 միավոր: Քվեարկության արդյունքով առաջատարն Ավստրալիայի ներկայացուցիչն էր: Երկրորդ տեղը ժյուրիի քվեարկության արդյունքով զբաղեցնում էր Ուկրաինան, երրորդ՝ Ֆրանսիան, չորրորդ՝ Մալթան, և 5-րդ՝ Ռուսաստանը: Հաջորդիվ հայտարարվեցին հեռուստադիտողների քվեարկության արդյունքները, որոնց համաձայն Հայաստանը հավաքեց 134 միավոր՝ ընդհանուր արդյունքով զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: LoveWave-ի երաժշտության հեղինակներն են Լիլիթ և Լևոն Նավասարդյանները, իսկ բառերը հեղինակել են Իվետա Մուկուչյանն ու Ստեֆանի Կրաֆչֆիլդը: Եզրափակչին մասնակցում էր 26 երկիր: Հայաստանը Եվրատեսիլին մասնակցելու մասին հայտարարեց 2005-ին, սակայն ավելի ուշ հետ կանչեց հայտը: 2004 թ. ապրիլի 14-ից Հայաստանը պաշտոնապես հանդիսանում է Եվրոպական հեռարձակողների միության անդամ: Առաջին անգամ մասնակցել է մրցույթին 2006 թ., առաջին ներկայացուցիչը եղել է Անդրեն «Without Your Love» երգով։ Երգը հասավ եզրափակիչ, 2006թ. մայիսի 20-ին զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը՝ նշանավորելով Հայաստանի հաջող մեկնարկը։ Առաջին անգամ Հայաստանին չհաջողվեց դուրս գալ Եվրատեսիլի եզրափակիչ 2011 թ.` Հայաստանը ներկայացնող Էմմիին մեկ միավոր պակասեց եզրափակչում հայտնվելու համար: 2012-ի մարտի 7-ին Հայաստանը հայտարարեց, որ չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք երգի մրցույթին անվտանգության նկատառումներից ելնելով։Մեկ տարվա բացակայությունից հետո Հայաստանը վերադարձավ 2013 թվականի մրցույթին, որը տեղի ոնեցավ Մալմյոում։ 2014-ին Հայաստանը կրկին հայտնվեց լավագույն 10-յակում Արամ Mp3ի Not Alone երգով։ Երգը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ կրկնելով Հայաստանի լավագույն արդյունքը, որը սահմանել էր Սիրուշոն «Քելե Քելե» երգով 2008-ին։ 2015-ին մեր երկիրը ներկայացնում էր Genealogy խումբը, որը զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |