Ոսկի, 2 արծաթ, 2 բրոնզ՝ սամբոյի ԵԱ-ից16 մայիսի 2016 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսական Կազան քաղաքում ավարտվել է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Գրիգոր Մխիթարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Եզրափակչում Մխիթարյանը 0-1 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Արտուշ Արսյանին: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Վաչիկ Վարդանյանը հասել է մինչև եզրափակիչ, սակայն զիջել ռուս Ռուսլան Գասախանովին և բավարարվել միայն արծաթե մեդալով: Ավելի վաղՀայաստանի ներակայացուցիչ Եվրոպայի առաջնությունում Տիգրան Կիրակոսյանը դարձել է արծաթե մեդալակիր: 52 կգ քաշային կարգի եզրափակչում Կիրակոսյանը մրցել է Ռուսաստանի մասնակից Վալերի Սորոնկովի հետ, սակայն պարտվել է և արժանացել արծաթե մեդալի: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մխիթար Մխիթարյանը (57 կգ) և Էդիկ Պետրոսյանը (90 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ: Սամբոյի Եվրոպայի այս առաջնությանը մասնակցում էին 30 երկրի մոտ 400 մարզիկ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |