Հրաձգության ՀՀ առաջնությունում հանրապետության նոր ռեկորդներ են սահմանվել

Հրաձգության ՀՀ  առաջնությունում հանրապետության նոր ռեկորդներ են սահմանվել

PanARMENIAN.Net - Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որի ժամանակ օդամղիչ հրացանով Հրաչ Բաբայանը և Մարիամ Միքայելյանը սահմանել են հանրապետության նոր ռեկորդ, իսկ Հայկ Բաբայանը` եզրափակչի ռեկորդ:

Oդամղիչ հրացան` տղաներ, 60 կրակոց ձևում առաջին տեղում 620,9 արդյունքով Հայկ Բաբայանը էր: Այստեղ եռյակում ընդգրկվել են նաև Հայկազ Քանքանյանը և Վրեժ Թորոսյանը: Նույն մրցաձևի աղջիկների պայքարում լավագույն արդյունքներ գրանցել են Մարիամ Միքայելյանը, Ալլա Պողոսյանը և Անուշ Նալբանդյանը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Օդամղիչ ատրճանակ` 60 կրակոց տղաների մրցապայքարում 198,8 արդյունքով առաջին տեղում Սևակ Արշակյանն էր, երկրորդ տեղում` Զավեն Իգիթյանն էր 153,1 արդյունքով, իսկ եռյակի վերջում Բենիկ Խլղաթյանն էր` 173,5 արդյունքով: Աղջիկների վարժությունում Էլմիրա Կարապետյանը 195,9 արդյունքով առաջին հորիզոնականում էր: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխամաբար զբաղեցրել են Գոհար Դանիելյանը և Աստղիկ Ղուկասյանը:

Օդամղիչ հրացան` վազող թիրախ, նորմալ վազք վարժությունում Հովհաննես Խաչատրյանն առաջին տեղում էր, նրան հաջորդում էին Հովհաննես Մարգարյանը և Ռազմիկ Մինասյանը: Աղջիկների պայքարում լավագույն եռյակում էին Գոհար Հարությունյանը, Մարգարիտա Մոսյանը և Լիլիթ Մկրտչյանը:

Օդամղիչ հրացան` վազող թիրախ, խառը վազքում լավագույն միավորներ հավաքել է Հովհաննես Խաչատրյանը: Երկրորդ տեղում Ռազմիկ Մինասյանն էր, իսկ երրորդը` Շանթ Սարգսյանը:

Հունգարիայի Գիոր քաղաքում անցկացրած հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, երիտասարդ Զավեն Իգիթյանը զբաղեցրել էր 4-րդ տեղը: Տղաների 10 մ. օդամղիչ ատրճանակ 60 կրակոց մրցաձևում մասնակցում էին 64 հրաձիգներ: Հաղթահարելով որակավորման փուլը` Իգիթյանն ընդգրկվել է 8 լավագույնների շարքում և խփոցելով 154,8 միավոր` զբաղցրել 4-րդ հորիզոնականը:

Աղջիկների վարժությունում մրցանակային տեղերում էին Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լաուրա Ավետիսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---