Սաֆարովը պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում

PanARMENIAN.Net - Բուդապեշտում հայ սպայի մարդասպանը ցմահ պատիժը կրելու համար կտեղափոխվի խիստ ռեժիմի գաղութ: Այդ մասին չորեքշաբթի Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունգարիայում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը: Նրա խոսքերով, այն բանից հետո, երբ Բուդապեշտի Վերաքննիչ դատարանը փետրվարի 22-ին անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի 2006 թվականի ապրիլի 13-ի որոշումը , հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովի պատիժը կրելու ռեժիմը փոփոխության կենթարկվի: Նա նշել է, որ եթե մինչ այժմ նա գտնվում էր քննչական մեկուսարանում, ապա այժմ նրան կտեղափոխեն խիստ ռեժիմի գաղութ, որտեղ նա կկրի իր ցմահ բանատարկությունը: «Դատարանը բացառիկ օրինապաշտությամբ եւ անաչառությամբ է քննել գործը, գնահատել բոլոր հանգամանքները, որի արդյունքում էլ կայացվել է անաչառ, օրինական որոշում եւ, հաշվի առնելով, որ Սաֆարովը սպառնալիք է հանդիսանում հասարակության համար` առանձնակի դաժանության հանցագործություն կատարելով եւ չզղջալով, նա պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում»,-ասել է Ն.Վարդանյանը: Փաստաբանը նշել է, որ ադրբեջանական կողմը կարող է բողոքարկել դատարանի որոշումը Գերագույն դատարանում միայն Վերաքննիչ դատարանում դատական եւ իրավական նորմերի կոպիտ խախտումների առկայության դեպքում:



«Հաշվի առնելով, որ դատավարությունը շատ կարճ էր եւ հստակ, չեմ կարծում, որ կարելի է խախտումներ հայտնաբերել, որոնք կարող են հիմք ծառայել Գերագույյն դատարան հայց ներկայացնելու համար: Ադրբեջանական կողմն ուղղակի շանս չունի»,-եզրակացրել է Ն.Վարդանյանը` ճշտելով, որ Սաֆարովի փաստաբանները կարող են դիմել Մարդու իրավունքների Ստրասբուրգի դատարան, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---