Պայթյուն Ստամբուլում. 4 մարդ է տուժել16 մայիսի 2016 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Չորս մարդ է տուժել Ստամբուլի Մալտեպե թաղամասում` Անկարան Ստամբուլին կապող մայրուղու էստակադայի տակ տեղի ունեցած պայթյունից: Դեռ հայտնի չէ, թե ով է պայթյունի հեղինակը, հայտնում է ՌԲԿ-ն NTV-ի վրա հղումով: Ռումբը եղել է փաթեթում, որը թողել են պատահարի վայրում:Ինչպես գրում է Reuters-ը, տուժածները վիրավորվել են մետաղյա բեկորներով: Նրանց վիճակի մասին տեղեկություննեչ չկան: Պայթյունի հետևանքով նաև մի քանի ավտոմեքենա է տուժել: Մայրուղին, որի հարևանությամբ տեղի է ունեցել պայթյունը, ժամանակավորապես փակվել էր, հետագայում երթևեկությունը վերականգնվեց: Խմբավորումներից ոչ մեկն ահաբեկչության պատասխանատվությունը չի ստանձնել: Վերջին շրջանում պայթյունները Թուրքիայում հաճախակի են դարձել: Վերջինը տեղի է ունեցել մայիսի 12-ին, երբ ականապատ մեքենայի պայթյունից 8 մարդ տուժեց, այդ թվում 5 զինվորական: 2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիյի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |