Տարեսկզբից Թուրքիայում մոտ 900 լրագրող է ազատվել աշխատանքից16 մայիսի 2016 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Մամուլի ազատության վիճակը Թուրքիայում լուրջ մտահոգություն է առաջացնում, տարեսկզբից երկրում աշխատանքից ազատվել է 894 լրագրող: Այդ մասին ասվում է թուրք-բրիտանական Press For Freedom նախագծի շրջանակում պատրաստված զեկույցում: «Ապրիլին առնվազն 160 լրագրող է ազատվել աշխատանքից Թուրքիայում ` հասցնելով տարեսկզբից աշխատանքից ազատված լրագրողների թիվը 864-ի: Երկու թերթ և լրատվական գործակալություն «լռեցվեց» հոգբարձուների նշանակումից հետո, որի պատճառն իբր «ծանրակշիռ ապացույցների» առկայույթունն էր ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր մահմեդական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ: Արգելափակվել է 104 904 կայք»,-ասվում է զեկույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է բռնության աճը լրագրողների հանդեպ` տարեսկզբից նրանց դեմ մոտ 200 հարձակում է եղել: Սիրիացի լրագրող Զահար Ալշուրգաթը սպանվեց ապրիլին ԻՊ գրոհայինների կողմից Թուրքիայի հարավ-արևելքում: 2016-ի սկզբից ձերբակալվել է 33 թուրք լրագրող, 12-ը` կանգնել է դատարանի առջև, ևս 12-ին մեղադրանք է ներկայացվել «Թուրքիայի նախագահին վիրավորելու» համար: Վերջին շրջանում Թուրքիայում հաճախակի են դարձել հարձակումները խմբագրությունների վրա և լրագրողների ձերբակալությունները: Թուրքական դատարանը Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և լրագրող Էրդեմ Գյուլին դատապարտել է 5 տարվա ազատազրկման` պետական գաղտնիքները հրապարակելու համար: Մայիսի 6-ին դատավճռի հրապարակումից առաջ դատարանի շենքի մոտ մահափորձ է իրականացվել Ջան Դյունդարի նկատմամբ, Ավելի վաղ թուրքական ընդդիմադիր Koza İpek լրատվական հոլդինգի ղեկավար կազմը փոխարինվել է իշխանությունների կողմից նշանակված հոգաբարձուներով, որոնք ստանձնել են հոլդինգի կառավարումը: Թուրքիայում ընդդիմադիր հայացքներ ունեցող 26 լրագրողի ու սյունակագրի դեմ քրգործ է հարուցվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |