Հույն դատավորները իրենց փորձը կկիսեն հայ գործընկերների հետ

PanARMENIAN.Net - Երեւանում ընթանում է ՀՀ ԱԳՆ, Վճռաբեկ դատարանի եւ Հունաստանի Եվրոպական hանրային իրավունքի կենտրոնի կողմից` Հունաստանի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ կազմակերպված սեմինարը: Սա Աջակցություն ազատ եւ արդար ընտրություններին շարքի «Ընտրական վեճեր» խորագրով երկրորդ սեմինարն է: Սեմինարը կազմակերպվում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում: «Հայկական եւ հունական օրենսդրությունը» երկօրյա սեմինարի ընթացքում Հայաստանի առաջին ատյանի դատավորներին կներկայացվի հունական փորձը: Աթենքի պետական համալսարանի իրավունքի դոկտոր Պատրինա Պապարիգոպուլոյի խոսքերով, սեմինարի գլխավոր նպատակն է աջակցել ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը ընտրական վեճերի լուծման հարցում Հունաստանի դատական մարմինների փորձի հիման վրա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---