ԵՏՀ-ում կքննարկեն Իրանի հետ ազատ առևտրի ժամանակավոր գոտու մասին համաձայնագիրը

ԵՏՀ-ում կքննարկեն Իրանի հետ ազատ առևտրի ժամանակավոր գոտու մասին համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը մայիսի 16-ին հանձնարարել է խորհրդակցություններ սկսել Իրանի հետ ազատ առևտրի ժամանակավոր գոտու մասին համաձայնագրի շուրջ: Այդ մասին նիստի ավարտին լրագրողներին է հայտնել ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան, հայտնում է Ինտերֆաքսը:

Նա նշել է, որ դեռ բանակցությունների պաշտոնական մանդատ չկա, որը տալիս են ԵՏՄ անդամ երկրների նախագահները և խոսքը դեռ ոչ պաշտոնական խորհրդակցությունների մասին է, որի արդյունքների մասին կզեկուցվի ԵՏՄ անդամ նախագահներին ընթացիկ տարվա հոկտեմբերին:

Այնուամենայնիվ, ըստ Նիկիշինայի, արդեն կան որոշումներ Իրանի հետ համատեղ խմբի ստեղծման մասին, որը կուսամնասիրի Իրանի հետ համաձայնագրի կնքման հնարավորությունները: Կուսումնասիրվի նաև իրանական կողմի մոտեցումն այս հարցին:

Ներկայումս առևտրի ազատ գոտի է գործում ԵՏՄ և Վիետնամի միջև: Մոտ 40 պետություն և միջազգային կազմակերպություն շահագրգռվածություն է հայտնել համագործակցելու ԵՏՄ հետ: Շահագրգիռ երկրների թվում են Չինաստանը, Հնդկաստանը, Եգիպտոսը, Թաիլանդը և այլն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---