ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրով-Քերի հանդիպման մասին. Գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղն է ու Սիրիան

ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրով-Քերի հանդիպման մասին. Գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղն է ու Սիրիան

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Այժմ գլխավորը Սիրիան ու Լեռնային Ղարաբաղն են, սակայն նաև Ուկրաինան և երկկողմ հարաբերությունները»,-հայտնել է Ռյաբկովը` պատասխանելով համապատասխան հարցին:

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ մտադիր է հանդիպել Քերիի հետ Վիեննայում մայիսի 16-ին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մտադիր է մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը ԱՄՆ և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների հետ միասին:

Հայկական կողմը ներկայացրել է միջազգային կառույցներին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում բանակցային գործընթացին հասցված վնասը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ. հետաքննության մեխանիզմների ներդնում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---