ՀՀ նախագահի առաջին հանդիպումները Վիեննայում կլինեն Մոգերինիի և Քերիի հետ16 մայիսի 2016 - 16:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: Մայիսի 16-ին Երևանի ժամանակով 19.00-ին Սերժ Սարգսյանը կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ապա՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Ըստ տեղեկությունների, այս հանդիպումներից հետո միայն պարզ կդառնա՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, թե ոչ, հայտնում է «Ա1+»-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում: «Այժմ գլխավորը Սիրիան ու Լեռնային Ղարաբաղն են, սակայն նաև Ուկրաինան և երկկողմ հարաբերությունները»,-հայտնել է Ռյաբկովը` պատասխանելով համապատասխան հարցին: Հայկական կողմը ներկայացրել է միջազգային կառույցներին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում բանակցային գործընթացին հասցված վնասը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ. հետաքննության մեխանիզմների ներդնում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: Ընթերցեք նաև. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրով-Քերի հանդիպման մասին. Գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղն է ու Սիրիան Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |