Հայ արտադրողները՝ Մոսկվայի «Ֆուդ Սիթի» սննդամթերքի մեծածախ վաճառքի կենտրոնում

Հայ արտադրողները՝ Մոսկվայի  «Ֆուդ Սիթի» սննդամթերքի մեծածախ վաճառքի կենտրոնում

PanARMENIAN.Net - Հայ արտադրողներն իրենց արտադրանքը կներկայացնեն «Ֆուդ Սիթի» սննդամթերքի մեծածախ վաճառքի կենտրոնում, որը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար: Այս մասին հայտնել են «Եվրասիական գործարար միություն» եվրասիական տնտեսական գոտու գործարարների միությունից։

«Ֆուդ Սիթի»-ում սկսվել են ցուցահանդեսային տաղավարների բացման աշխատանքները, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արտադրանքների ներկայացման համար:

«Հայաստան» տաղավարի բացումը, Եվրասիական մշտական գործող ցուցահանդեսի շրջանակներում («Ֆուդ Սիթի», Մոսկվա) մշտական ԵՏԳ Էքսպո ցուցահանդեսի շրւանակում կկայանա 2016թ.-ի մայիսի 28-ին։

Նախատեսված է, որ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի արտահանողներին հնարավորություն է տրվելու ցուցադրել և վաճառել իրենց ապրանքներն առանց որևէ միջնորդի, հայտնում է Arka.am-ը:

Սա համատեղ ծրագիր է, որը ԵՏՄ երկրների հետ իրագործում է Եվրասիական տնտեսական գոտու արտադրողների միությունը՝ «Եվրասիական գործարար միություն» (ԵԳՄ):

«Եվրասիական գործարար միության» հիմնական նպատակն է փոքր և միջին ձեռնարկություններին, գյուղատնտեսությանն ու արտադրությանն աջակցությունը, ԵՏՄ տարածքում արտադրողների միջև առևտրա-տնտեսական համագործակցության զարգացումը, պետական կառույցների հետ կապերի հաստատումը, ինչպես նաև ԵՏՄ անդամ երկրների սուբյեկտների միջև հստակ ապրանքաշրջանառության համակարգի ձևավորումը:

«Ֆուդ Սիթի»-ն Ռուսաստանում և Եվրոպայում սննդամթերքի մեծածախ վաճառքի ամենախոշոր կենտրոնն է, որը զբաղեցնում է 88 հա տարածք: «Ֆուդ Սիթի»-ում առկա են ծառայությունների ամբողջական կոմպլեքս՝ տրանսպորտ, լոգիստիկա, մերչենդայզինգ, նավիգացիա և այլն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---