Աղասյանը հաղթել է աթլետիկայի Աթենքի մրցաշարը. Արդյունքն օլիմպիական ուղեգրի համար բավարար չէր

Աղասյանը հաղթել է աթլետիկայի Աթենքի մրցաշարը. Արդյունքն օլիմպիական ուղեգրի համար բավարար չէր

PanARMENIAN.Net - Աթլետիկայի Աթենքի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Աղասյանը գրավել է առաջին հորիզոնականը, սակայն չի կարողացել Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճել:

Աթենքում կայացած մրցաշարի հեռացատկում Աղասյանը ցատկել է 16 մ 16 սմ և 7 մասնակիցների շարքում գրավել առաջին տեղը: Տղաների նորմատիվը, որը թույլ կտար Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել 16 մ 85 սմ էր, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ամալյա Շառոյանը հեռացատկում գրանցել է 6 մ 33 սմ: Այստեղ օլիմպիական վարկանիշային նորմատիվ էր 6 մ 70 սմ-ն:

Հավաքականի անդամները Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշի համար կպայքարեն արդեն մայիսի 21-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք մրցաշարում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---