Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարները կմասնակցեն Սարգսյան-Ալիև հանդիպմանը

Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարները կմասնակցեն Սարգսյան-Ալիև հանդիպմանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր արտգործնախարարները մայիսի 16-ին կմասնակցեն Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի վերաբերյալ բանակցություններին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Հանդիպումը նախատեսված է երեկոյան ժամը 21:30-ին:

Մինչ այդ, արդեն մեկնարկել է նախագահ Սարգսյանի հանդիպումը ԵՄ բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ինչի մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։

Վիեննայում սպասվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած մի շարք աշխատանքայինհանդիպումներ, որոնց կմասնակցի նաև նախագահ Սարգսյանը:

Ավստրիայի մայրաքաղաքում նախատեսված է նաև ՀՀ նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---