1 մարտի 2007 - 15:10 AMT
Իրանում շատ են մտավոր ուժերը, որոնք կարող են արդյունավետ եւ խելացի կերպով պատերազմել
«Իրանի վրա հարձակվելու դեպքում ամերիկյան զորքերը լուրջ եւ անդառնալի կորուստներ կկրեն: Առաջինը, պետք է ի նկատի ունենալ Իրանի զբաղեցրած ընդգրկուն աշխարհագրական տարածքը»,-PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է իրանագետ Թադեւոս Չարչյանը: Նրա խոսքերով, շատ դժվար կլինի ռազմական տեսակետից վերահսկել այդ տարածքը: Իրանում մտավոր ուժերն ավելի շատ են, որոնք կարող են առավել արդյունավետ եւ խելացի պատերազմ վարել, առավել կազմակերպված, Իրանում շատ են ռազմական ունակություններով գործիչները: «Իրանը կարող է անհամեմատ շատ միջոցներ եւ սպառազինություն ներդնել այդ պատերազմում, եւ, իհարկե, զինվորական համակազմը: Եվ վերջապես, չի կարելի մոռանալ այն բազում իրանցիների մասին, որոնք բնակվում են ԱՄՆ-ում եւ որոնք, ի դեպ, իրենց պատմական հայրենիքի մեծ հայրենասերներ են: Նրանք, կարող է եւ համաձայն չլինեն Իրանի ներկայիս իշխանությունների հետ, սակայն նրանք սիրում են իրենց Իրանն ինչպես մշակութային արժեքների առումով, այնպես էլ ժողովրդի եւ հանգիստ չեն նստի եւ հետեւի, թե ինչպես է փլուզվում իրենց հայրենիքը: Ինչպես են ոչնչացվում մշակութային արժեքները հին Միջագետքի նմանությամբ, որտեղ առաջացել են առաջին քաղաքակրթությունները: Կան նաեւ այլ մասնակի խնդիրներ, եւ ԱՄՆ-ն դա շատ լավ հասկանում է»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ըստ Չարչյանի, նա կլուծի իր հարցերը, հենվելով ԱՄՆ-ի վրա, երկրի եւ նրա անվտանգության հաշվին: Ըննդիմությունը լավ է պատկերացնում ընդհանուր իրավիճակը եւ փորձում է լուծել իր խնդիրները ներքին միջոցներով: Ճիշտ է, դրանից կարող են օգտվել ամերիկամետ ուժերը եւ դա հարկավոր է ի նկատի ունենալ»,-ընդգծել է իրանագետը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ