Լավրով․ Հայկական ու ադրբեջանական կողմը մտադրված են ԼՂ հիմնախնդրի լուծման կոմպրոմիս գտնել

Լավրով․ Հայկական ու ադրբեջանական կողմը մտադրված են ԼՂ հիմնախնդրի լուծման կոմպրոմիս գտնել

PanARMENIAN.Net - Հունիսին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետը, որի ընթացքում կշարունակեն ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ աշխատանքը։ Այդ մասին Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հիմքեր ունենք ենթադրելու, որ հայկական ու ադրբեջանական կողմը ձգտում են կոմպրոմիս գտնել։ Մենք կաջակցենք դրան»,- ասել է նա։

Հանդիպմանը քննարկվել էին ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994-ի զինադադարի և 1995-ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը:

Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Կարդացեք նաև՝Սարգսյան-Ալիև հանդիպումը․ Մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմներ կներդրվեն

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---