Ոստիկանությունը ցրել է Թեհրանում Հայաստանի դեսպանատան առջեւ ադրբեջանցիների ցույցը

PanARMENIAN.Net - Թեհրանում Հայաստանի դեսպանատան առջեւ ադրբեջանցիների կողմից անցկացված ցույցի ժամանակ տեղի են ունեցել մասնակիցների բախումներ ոստիկանության հետ: Այդ մասին հայտնել է Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք շարժման Բաքվի ներկայացուցիչ Ագրի Գարադաղլին: Նրա խոսքերով, ներկա դրությամբ դրամական գրավի դիմաց ազատ են արձակվել ցույցի ձերբակալված մասնակիցներից չորսը:



Գարադաղլիի խոսքերով, իրավապաշտպան օրգանների աշխատակիցներին հաջողվել է դուրս մղել ցուցարարներին դեպի դեսպանատան մոտակայքում տեղակայված Ուսանողների Զբոսայգին, սակայն ցույցը չէր դադարում: Ցույցի բանաձեւի ընթերցումից հետո իրանցի ոստիկանները եւ հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են ՀԱԱԶՇ 6 ակտիվիստների: Չորսին ազատ են արձակել $6 հազար դրամական գրավի դիմաց, իսկ Աքբար Ազադի գործը հանձնվել է հեղափոխական դատարանին, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---