Հայաստանի եւ Իռլանդիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Հյուսիսային Իռլանդիայի եւ Ղարաբաղի խնդիրների կարգավորման հարցերը

PanARMENIAN.Net - Իռլանդիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը փետրվարի 28-ին հանդիպեց Իռլանդիայի արտգործնախարար Դերմոտ Ահերնի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին Իռլադիայի ԱԳ նախարարը ընդգծեց, որ Հայաստանի արտգործնախարարի Իռլանդիա առաջին այցի ընացքում հնարավորություն է ընձեռվել մանրամասն քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները, հատկապես հաշվի առնելով երկու պետությունների եւ ժողովուրդների առկա նմանությունները: Հանդիպման ընթացքում զրուցակիցները միմյանց ներկայացրեցին արտաքին քաղաքական առաջնայնություններն ու միջազգային տարբեր խնդիրների նկատմամբ երկրների դիրքորոշումները: Քննարկվեցին երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես ԵՄ Նոր հարեւանություն քաղաքականության շրջանակներում: Ընդգծվեց, որ Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագիրը գերազանց հնարավորություն է ընձեռում ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ համագործակցության խորացման համար:



Անդրադարձ եղավ կողմերին հուզող հակամարտությունների կարգավորման հարցերին: Նախարար Ահերնը ներկայացրեց Հյուսիսային Իռլանդիայի հիմնահարցի կարգավորման ընթացքը, նշելով վերջին շրջանի դրական զարգացումները: Ի պատասխան, նախարար Օսկանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերջին փուլի արդյունքները:



Ավելի վաղ, փետրվարի 27-ին Լոնդոնում նախարար Օսկանյանը հանդիպեց Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ: Հանդիպմանը քննարկվեցին տարածաշրջանային հարցեր եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ներկա վիճակը: Նույն օրը Վարդան Օսկանյանը այցելեց Քեմբրիջի համալսարան, ուր ուսանողական միությունում ելույթ ունեցավ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---