Լևոն Տեր-Պետրոսյանը կարևորում է շփման գծում մշտադիտարկման մեխանիզմներ կիրառելու որոշումը

Լևոն Տեր-Պետրոսյանը կարևորում է շփման գծում մշտադիտարկման մեխանիզմներ կիրառելու որոշումը

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին ԳԴՀ դեսպանատանը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, Ընտրական օրենսգրքին և հատկապես ղարաբաղյան կարգավորման ներկա պահին վերաբերող հարցեր:

Թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ դեսպան Քիսլերը կարևորել են երեկ Վիեննայում կայացած համաժողովի որոշումը` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների կիրառման մասին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը:Հանդիպմանը մասնակցել են երկու երկրի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ընթերցեք նաև. Սարգսյան-Ալիև հանդիպումը. Մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմներ կներդրվեն

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---