Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը խոչընդոտելու իր փորձերը

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը Վաշինգթոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Մեթյու Բրայզայի հետ: Պատվիրակությունը գտնվում է ԱՄՆ-ում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քննարկումները դադարեցնելու նպատակով` ներկայացված Ներկայացուցիչների պալատ: «ԱՄՆ նախագահի աշխատակազմը դեմ է այդ բանաձեւին»,- հայտարարել է հանդիպման ժամանակ Բրայզան: Թուրքական պատվիրակության կազմի մեջ են մտնում Թուրքիայի Ազգային ժողովի ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսկացությունների ներկայացուցիչներ, հայտնում է Star թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---